Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել համաձայն որի՝ Մովսես Հարությունյանը 2026 թվականի օգոստոսի 3-ից կազատվի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Կարգադրության հիմքում Մովսես Հարությունյանի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին ներկայացրած դիմումն է։