Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի խոսքով՝ երկու հանդիպումներն էլ անցել են դրական և արդյունավետ մթնոլորտում։
Նշենք՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ Թրամփի հետ մտադիր է քննարկել «օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը»։