Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչո՞ւ է Պուտինը պնդում, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունում մնալու կամ Եվրոմիությանը միավորվելու նպատակը արտահայտի Հայատանի Հանրապետության քաղաքացին՝ հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե այսօրվա գործող վարչապետը։ Հատկապես, որ այդ անձը վերջերս ձևավորված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից կարճ ժամանակ անց կրկին կվերընտրվի վարչապետ։
Պուտինը սրանով փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված Ազգային Ժողովի մեծամասնությանը չի համարում լեգիտիմ ու այդպիսի մեծամասնության ընտրած վարչապետը ևս չի կարող լինել լեգիտիմ»,- գրել է նա։