Ջոնի Դեպպի կնոջը դատապարտել են մեկամսյա օրինակելի վարքագծի
Ավստրալական Գոլդ-Կոստ քաղաքի դատարանը դատապարտել է դերասան Ջոնի Դեպպի կնոջը՝ Էմբեր Հերդ Դեպպին մեկամսյա պարտադիր օրինակելի վարքագծի: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Gold Coast Bulletin-ին:
2015 թվականի ամռանը Էմբեր Հերդը Կվինսլենդ է ներմուծել սեփական յորքշիրյան տերիերներին, (իրենց երկու շներին), այդ մասին չտեղեկացնելով երկրի անասնաբուժական ծաառայությանը, այդպիսով խախտելով տեղի օրենսդրությունը:
Հերդը իր ամուսնու հետ միասին նկարահանել է նաև մի տեսանյութ, որտեղ զույգը կոչ է անում պաշտպանել մայրցամաքի բնությունը: