Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը, ով նորից իրեն սկսել է ներկայացնել որպես «վարչապետի տիկին», հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։
«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա։