ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
Եվրոպան ընդունում է, որ ԵՄ-ի աճող տնտեսական խնդիրները կխանգարեն նրան փոխհատուցել Հայաստանի միլիարդավոր ծախսերը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում:
Այս մասին հաղորդում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
«Եվրոպական կառույցները ընդունում են, որ ԵՄ-ի աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից և եվրոպացի բյուրոկրատների՝ Ուկրաինայում պատերազմը սատարելու մոլուցքային ցանկության պատճառով, կխանգարեն Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր ծախսերը», - ասվում է ԱՀԾ-ի հայտարարության մեջ:
ԱՀԾ-ն նաև նշում է, որ շատ եվրոպական երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը իրենց անպատրաստ լինելու մասին՝ բացելու իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների: