Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Աքյաքա-Գյումրի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են և կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում։
Այս մասին ասել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը։
Նա նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են, և հայտարարվել են շինարարության հանրային մրցույթներ։ Սկսված շինարարական աշխատանքները հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներ են։ Աքյաքայից Շիրակ տանող հողե ճանապարհի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է։
«Աքյաքայից Շիրակ տանող ճանապարհի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է, և մենք ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես աշխատանքները կսկսվեն։ Սա մեր կառավարության բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ զարգացնելու քաղաքականության մի մասն է: Հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին»,- ասել է Թոփթաշը։
Քաղաքապետը նաև նշել է, որ սա նաև լայն հնարավորություններ է բացում երկու երկրների միջև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։