Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքը
Մամուլ

Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ՔՊ վարկանիշին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ՔՊ վերնախավի` վարչության մի քանի անդամներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՔՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը` իբրև ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայր, քննարկել կուսակցությունում և որոշում կայացնել: Բանն այն է, որ թեեւ ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց ամենևին նրան չեն համարում տուժող թիմում:

Իսկ մինչ այս, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների, նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետը զայրացավ, թե մակուլատուրան տպել, բերել եք, ի՞նչ անեք, հանձնեք իրավապահներին: Հանձնվեցին, իհարկե, դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին` կարճվեց գործը:

Այսպիսով, փաստեր.

  • 2022-ի հոկտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններօրը Ավետ Կոնջորյանը բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: Որևէ արձագանք չեղավ այս հրապարակմանը:
  • 2025-ի մարտի 28,  «Ժողովուրդ օրաթերթը» հրապարակել էր, որ «Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այդ հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորեցինք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»: Դարձյալ ոչինչ չարվեց։
  • 2023-ի մայիսի 3-ին «Ժողովուրդ»-ը հրապարակեց Հայկ Կոնջորյանի կենսագրական տվյալներից պաշտոնական կեղծիքներ, սակայն որևէ իրավական հետևանք չունեցավ դա:
  • 2024-ի հունիսին հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ եկամուտներն աճել են: Բայց որևէ ուշադրության չարժանացավ այս հրապարակումը:
  • 2024 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչվեց Շուշան Ալեքսանյանը` Հայկ Կոնջորյանի կինը, որը մինչ այդ շարքային աշխատակից է եղել Հայփոստում, սակայն եկամուտները սկսել են շեշտակի աճել Հայկ Կոնջորյանի ՔՊ-ում զբաղեցրած դիրքի փոփոխությունից հետո: Այստեղ, անշուշտ, կոռուպցիա չկա։ Արդար ընտրվել է Շուշան Ալեքսանյանը, որի աշխատավարձը տարբեր հրապարակումների համաձայն, ամսական մոտ երեք մլն դրամ է:
  • 2025թ․ դեկտեմբերի 9-ին «Հետք»-ը բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանը շուկայականից էժան գնով առանձնատուն է գնել եղբոր ընկերոջ ընկերությունից, որի տնօրենը եղել է հենց եղբայրը` Ավետ Կոնջորյանը: Սակայն իրավապահները քայլ չձեռնարկեցին` պարզելու ինչպես է շինարարի կողմից նախապես հայտարարված գնից էականորեն էժան բնակարան գնել Կոնջորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեն ամիսներ շարունակ ստուգողական գործողություններ է անում: Իսկ հետևանքը այն եղավ, որ Ավետ Կոնջորյանը ընկերության տնօրենի պաշտոնը թողեց այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին:
  • 2026 թվականի փետրվարի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 2009-ին դատապարտվել է խարդախության համար, ընդունել մեղքը. թեման բնակարանային բրոքերությունն էր: Իրավապահների կողմից որևէ ուշադրության չարժանացավ այս հիշեցումը:
  • 2026-ի մարտի 4-ին «Հետք»-ը շարունակեց հետաքննության մյուս մասը` բացահայտելով, որ նույն շինարարական ընկերությունից ոչ միայն Հայկ Կոնջորյանն է առանձնատուն գնել, այլև մայրն ու քուրը: Ամիսներ անց պարզվեց, որ զբոսայգին դարձավ մակուլատուրա:
  • 2026թ փետրվարի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Ավետ Կոնջորյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Նա 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն առանց վարելու իրավունքի մեքենա է վարել:
  • 2026-ի մարտի 18-ին էլ «Ազատություն»-ը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 3 ամիս անց նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։ Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին: Թեեւ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել մեղմ` համաձայնությամբ տուգանքով։ Սակայն այս հրապարակումն էլ անտեսվեց։ Ինչպես էր ոստիկանությունը նրան ենթադրյալ կեղծ տեղեկանք տրամադրել, միայն այն բանի համար, որ ՔՊ խմբակցության ղեկավարի եղբայրն է:
  • Երեկ հայտնի դարձավ հուլիսի 25-ի կեսգիշերին Աբովյանի շենքի իր բակում դաժան ծեծի ենթարկվեց Ավետ Կոնջորյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ծեծել են իրեն` հրաժարվելով ասել՝ ով կամ ովքեր և ինչու: Հրապարակվեց, որ Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրենը, Աբովյանի ավագանու անդամը և նրանց ընկերներն են եղել ծեծողները՝ ՔՊ-ականներ։
  • ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ՝ «Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր» ստացել: Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»։ Կինը նշել է, որ դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին:
  • «Հետքը» գրեց, որ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը ասել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է ՔՊ Աբովյանի համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։

«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։

Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։

Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։

«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն մեղադրանք առաջադրված չէ:

Ինչպես հայտնի է, «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն, «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։ Այսինքն, բնակարան են գնել, բայց ամսեկան վճարումներ չեն արել:

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հավաքի օրը, Ժողովուրդ օրաթերթի լրագրողներին էր մոտեցել Ավետ Կոնջորյանը և խնդրել իր մասին հրապարակումներում չշեշտել եղբոր` Հայկ Կոնջորյանի անունը, քանի որ իրենք ունեն լարված հարաբերություններ ու կապ չունի, որ եղբայրներ են: Նա ամեն կերպ փորձում էր հրապարակային նյութերում տարանջատվել եղբորից` Հայկ Կոնջորյանից:

Այսպիսով, Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ, եղբոր` Ավետ Կոնջորյանի և նրանց մոր և քրոջն առնչվող սկանդալները հիշեցնում են մերժված հին ժամանակների բարքերը. Հովանավորչություն, խարդախություն` իշխանական բարձր հովանու ներքո: Ու այսքանից հետո Հայկ Կոնջորյանը պետք է օգոստոսի 2-ին ընտրվի ԱԺ փոխխոսնակ, քանի որ ՔՊ վարչությունը որոշում ունի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ՔՊ վարկանիշին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ՔՊ վերնախավի` վարչության մի քանի անդամներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՔՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը` իբրև ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայր, քննարկել կուսակցությունում և որոշում կայացնել: Բանն այն է, որ թեեւ ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց ամենևին նրան չեն համարում տուժող թիմում:

Իսկ մինչ այս, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների, նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետը զայրացավ, թե մակուլատուրան տպել, բերել եք, ի՞նչ անեք, հանձնեք իրավապահներին: Հանձնվեցին, իհարկե, դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին` կարճվեց գործը:

Այսպիսով, փաստեր.

  • 2022-ի հոկտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններօրը Ավետ Կոնջորյանը բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: Որևէ արձագանք չեղավ այս հրապարակմանը:
  • 2025-ի մարտի 28,  «Ժողովուրդ օրաթերթը» հրապարակել էր, որ «Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այդ հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորեցինք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»: Դարձյալ ոչինչ չարվեց։
  • 2023-ի մայիսի 3-ին «Ժողովուրդ»-ը հրապարակեց Հայկ Կոնջորյանի կենսագրական տվյալներից պաշտոնական կեղծիքներ, սակայն որևէ իրավական հետևանք չունեցավ դա:
  • 2024-ի հունիսին հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ եկամուտներն աճել են: Բայց որևէ ուշադրության չարժանացավ այս հրապարակումը:
  • 2024 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչվեց Շուշան Ալեքսանյանը` Հայկ Կոնջորյանի կինը, որը մինչ այդ շարքային աշխատակից է եղել Հայփոստում, սակայն եկամուտները սկսել են շեշտակի աճել Հայկ Կոնջորյանի ՔՊ-ում զբաղեցրած դիրքի փոփոխությունից հետո: Այստեղ, անշուշտ, կոռուպցիա չկա։ Արդար ընտրվել է Շուշան Ալեքսանյանը, որի աշխատավարձը տարբեր հրապարակումների համաձայն, ամսական մոտ երեք մլն դրամ է:
  • 2025թ․ դեկտեմբերի 9-ին «Հետք»-ը բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանը շուկայականից էժան գնով առանձնատուն է գնել եղբոր ընկերոջ ընկերությունից, որի տնօրենը եղել է հենց եղբայրը` Ավետ Կոնջորյանը: Սակայն իրավապահները քայլ չձեռնարկեցին` պարզելու ինչպես է շինարարի կողմից նախապես հայտարարված գնից էականորեն էժան բնակարան գնել Կոնջորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեն ամիսներ շարունակ ստուգողական գործողություններ է անում: Իսկ հետևանքը այն եղավ, որ Ավետ Կոնջորյանը ընկերության տնօրենի պաշտոնը թողեց այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին:
  • 2026 թվականի փետրվարի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 2009-ին դատապարտվել է խարդախության համար, ընդունել մեղքը. թեման բնակարանային բրոքերությունն էր: Իրավապահների կողմից որևէ ուշադրության չարժանացավ այս հիշեցումը:
  • 2026-ի մարտի 4-ին «Հետք»-ը շարունակեց հետաքննության մյուս մասը` բացահայտելով, որ նույն շինարարական ընկերությունից ոչ միայն Հայկ Կոնջորյանն է առանձնատուն գնել, այլև մայրն ու քուրը: Ամիսներ անց պարզվեց, որ զբոսայգին դարձավ մակուլատուրա:
  • 2026թ փետրվարի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Ավետ Կոնջորյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Նա 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն առանց վարելու իրավունքի մեքենա է վարել:
  • 2026-ի մարտի 18-ին էլ «Ազատություն»-ը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 3 ամիս անց նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։ Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին: Թեեւ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել մեղմ` համաձայնությամբ տուգանքով։ Սակայն այս հրապարակումն էլ անտեսվեց։ Ինչպես էր ոստիկանությունը նրան ենթադրյալ կեղծ տեղեկանք տրամադրել, միայն այն բանի համար, որ ՔՊ խմբակցության ղեկավարի եղբայրն է:
  • Երեկ հայտնի դարձավ հուլիսի 25-ի կեսգիշերին Աբովյանի շենքի իր բակում դաժան ծեծի ենթարկվեց Ավետ Կոնջորյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ծեծել են իրեն` հրաժարվելով ասել՝ ով կամ ովքեր և ինչու: Հրապարակվեց, որ Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրենը, Աբովյանի ավագանու անդամը և նրանց ընկերներն են եղել ծեծողները՝ ՔՊ-ականներ։
  • ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ՝ «Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր» ստացել: Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»։ Կինը նշել է, որ դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին:
  • «Հետքը» գրեց, որ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը ասել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է ՔՊ Աբովյանի համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։

«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։

Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։

Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։

«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն մեղադրանք առաջադրված չէ:

Ինչպես հայտնի է, «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն, «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։ Այսինքն, բնակարան են գնել, բայց ամսեկան վճարումներ չեն արել:

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հավաքի օրը, Ժողովուրդ օրաթերթի լրագրողներին էր մոտեցել Ավետ Կոնջորյանը և խնդրել իր մասին հրապարակումներում չշեշտել եղբոր` Հայկ Կոնջորյանի անունը, քանի որ իրենք ունեն լարված հարաբերություններ ու կապ չունի, որ եղբայրներ են: Նա ամեն կերպ փորձում էր հրապարակային նյութերում տարանջատվել եղբորից` Հայկ Կոնջորյանից:

Այսպիսով, Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ, եղբոր` Ավետ Կոնջորյանի և նրանց մոր և քրոջն առնչվող սկանդալները հիշեցնում են մերժված հին ժամանակների բարքերը. Հովանավորչություն, խարդախություն` իշխանական բարձր հովանու ներքո: Ու այսքանից հետո Հայկ Կոնջորյանը պետք է օգոստոսի 2-ին ընտրվի ԱԺ փոխխոսնակ, քանի որ ՔՊ վարչությունը որոշում ունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: