ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի հետ կապված իրավիճակ կար, երբ կարծես թե ասում էին՝ «Եկեք գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի այն տարածքի, որը Հայաստանը, ցավոք կամ բարեբախտաբար՝ դա արդեն իրենց՝ Երևանի հարցն է, չէր ճանաչում ո՛չ որպես իրենը, ո՛չ էլ որպես անկախ»,– ասել է նա «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովի ժամանակ։
Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումն անհնար էր։