Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար
Իսրայելի գնդակոծության հետևանքով Լիբանանի հարավում վնասվել է քրիստոնեական եկեղեցի:
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով նույն բնակավայրում՝ Զաութար ալ-Գարբիայում, ավերվել է նաև մզկիթ։
Ավելի վաղ իսրայելական հրետանին գնդակոծել էր նաև Լիբանանի հարավում գտնվող Թալլուսա և Մարկաբա բնակավայրերի ծայրամասերը։
Հուլիսի 15-ին Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք էր բերվել հրադադարի համաձայնություն։