Նավթի գինը նվազել է
Brent նավթի գինը նվազել է 7%-ով և կազմել 40.22 դոլար մեկ բարելի դիմաց:
Այս մասին փոխանցում է TACC գործակալությունը:
«Գները կարող են նվազել մինչև բարելի համար 30 դոլար»,- MarketWatch գործակալությանն ասել է նավթի հարցերով վերլուծաբան Աբհիշեկ Դեշպանդեն:
Լոնդոնի բորսայում նավթի գնի անկումը կապված է ապրիլի 17-ին Դոհայում տեղի ունեցած հանդիպման հետ, որտեղ նավթ արդյունահանող մի շարք երկրներ չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ: