Թեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Թեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում։ Տեղեկությունը փոխանցել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը։
Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ։
Ի պատասխան՝ Բաքուն արգելել է իր տարածքում գործունեություն ծավալել իրանական «Səhər» հեռուստաալիքին և «Mehr» լրատվական գործակալությանը։i