Մեսսին 500 գոլի հեղինակ է
Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խփել է իր կարիերայի 500-րդ գոլը, որը նահեղինակել է 631 խաղի ընթացքում:
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Վալենսիայի դեմ խաղում, որտեղ Բարսելոնան պարտվել է 1-2 հաշվով, կատալոնացիների միակ գոլը խփել է Մեսսին:
Մեսսիի 130 գոլ-ը եղել է խաղի վերջին 15 րոպեներին, իսկ լ, իսկ 50 գոլը` առաջին 15 րոպեներին:
Նրա 500 գոլից 309-ը բաժին են ընկնում Իսպանիայի առաջնությանը, 83-ը՝ Չեմպիոնների լիգային, 39-ը՝ Իսպանիայի գավաթին, 27-ը՝ ընկերական խաղերին, 15-ը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլերին, 11-ը՝ Իսպանիայի սուպերգավաթին, 5-ական՝ Աշխարհի առաջնությանը և աշխարհի ակումբային առաջնությանը, 3-ական՝ Ամերիկայի գավաթին և Եվրոպայի սուպերգավաթին: