Զրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
ՀՀ ՆԳՆ–ն հրապարակել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի կադրերը։ Կադրերում երևում է, որ հրաձգարանում եղել է զրահաբաճկոն, ինքնաձիգներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եղվարդում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, կա ձերբակալված։
ՆԳՆ–ից հաղորդում են, որ հրաձգարանը հայտնաբերվել է ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում։