Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»
Հասարակություն

Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ Սրբազան

Քրիստոնեական կյանքում ամենադժվար տարբերակումներից մեկն այն է, թե որտեղ է ավարտվում հոգևոր զգոնությունը և որտեղ է սկսվում դատապարտող վերաբերմունքը, գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Տերը պատվիրում է. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք» (Մատթ. 7:1)։ Սակայն նույն Տերն ասում է. «Մի՛ դատեք ըստ արտաքին տեսքի, այլ արդար դատաստանով դատեք» (Հմմտ. Հովհ. 7:24)։

Իսահակ Սրբազանի խոսքով՝ այս երկու խոսքերը ոչ թե հակասում են միմյանց, այլ լրացնում են մեկը մյուսին։

«Առաջին խոսքը արգելում է այն հոգևոր ինքնավստահությունը, որի դեպքում մարդը իրեն վերապահում է ուրիշի հոգու, մտադրությունների և հավիտենական վիճակի վերջնական դատավոր լինելու իրավունքը։ Այդ իշխանությունը պատկանում է միայն Աստծուն, Ով «քննում է սրտերն ու երիկամները» (Հայտն. 2:23)։ Երկրորդ խոսքը սովորեցնում է, որ քրիստոնյան պարտավոր է տարբերակել ճշմարտությունը կեղծիքից, բարին՝ չարից, սուրբը՝ պղծությունից։ Սակայն այդ տարբերակումը վերաբերում է արարքներին, ուսմունքներին և երևույթներին, ոչ թե մարդու հոգու վերջնական դատաստանին։

Ուստի քրիստոնեությունը չի քարոզում բարոյական կուրություն կամ անտարբեր հանդուրժողականություն։ Այն սովորեցնում է խոնարհ ճշմարտություն՝ ճանաչել Աստծու կամքը, բայց միաժամանակ հիշել սեփական սահմանափակությունն ու մեղավորությունը։

Ով գիտակցում է իր սեփական մեղավորությունը, նա ավելի զգույշ է դառնում ուրիշների մասին վերջնական վճիռներ արձակելու հարցում։

Սուրբ Իսահակ Ասորին գրում է. «Գթասիրտ սիրտն այրվում է ամբողջ ստեղծագործության համար և չի կարող տանել, որ որևէ մեկը կորչի»։

Իսկ Սուրբ Հովհան Ոսկեբերանը հիշեցնում է, որ քրիստոնյան պետք է ատի մեղքը, բայց երբեք չդադարի սիրել մեղավորին, որովհետև դատաստանը Աստծունն է, իսկ ողորմությունը՝ քրիստոնյայի կոչումը։

Հետևաբար, հոգևոր զանազանումը մարդկանց դատապարտելու կոչ չէ։ Այն նշանակում է ճշմարտության լույսի ներքո գնահատել արարքները՝ առանց սեփական անձը Աստծո դատավորական իշխանության տեղում դնելու։

Քրիստոնյան կարող է և նույնիսկ պարտավոր է ասել.

«Այս արարքը մեղք է»։ Բայց նա երբեք իրավունք չունի ասել.

«Ես գիտեմ այս մարդու ամբողջ սիրտը, նրա բոլոր դրդապատճառները և նրա հավիտենական դատավճիռը»։

Այդ սահմանն անցնելու պահին հոգևոր զանազանումը վերածվում է հոգևոր չարաշահման, որովհետև մարդն իրեն վերագրում է այն իշխանությունը, որը պատկանում է միայն Աստծուն։

Այդտեղ ավարտվում է ճշմարտության ծառայությունը և սկսվում է դատաստանի գայթակղությունը։

Հոգևոր հպարտությունը որպես գլխավոր վտանգ

Եկեղեցու հայրերը միաձայն վկայում են, որ հոգևոր ճանապարհի ամենավտանգավոր փորձություններից մեկը ոչ թե բացահայտ մեղքն է, այլ հոգևոր հպարտությունը։ Այն առավել վտանգավոր է, որովհետև հաճախ թաքնվում է առաքինության, գիտելիքի և նույնիսկ բարեպաշտության քողի տակ։

Մարդը կարող է հրաժարվել նյութական հաճույքներից, երկար աղոթել, ուսումնասիրել աստվածաբանություն, ծառայել Եկեղեցուն և օգնել ուրիշներին, սակայն իր սրտում աննկատ պահել մի միտք. «Ես արդեն տեսնում եմ, իսկ մյուսները դեռ կույր են»։ Այս մտածելակերպը հոգևոր կյանքի ամենանուրբ գայթակղություններից է։ Այդ պահին մարդը սկսում է ճշմարտությունը ծառայեցնել ոչ թե սիրուն և խոնարհությանը, այլ սեփական գերազանցության զգացմանը։

Ճշմարտությունը դադարում է լինել Աստծուն ճանաչելու ճանապարհ և վերածվում է սեփական անձը բարձրացնելու միջոցի։ Պողոս առաքյալը հիշեցնում է. «Գիտությունը գոռոզացնում է, իսկ սերը՝ շինում» (Ա Կորնթ. 8:1)։

Առաքյալի խոսքը չի նսեմացնում գիտելիքի արժեքը, այլ ցույց է տալիս, որ առանց սիրո և խոնարհության նույնիսկ ճշմարիտ գիտելիքը կարող է սնուցել հպարտությունը։

Աստծու մասին գիտենալը դեռ չի նշանակում Աստծուն նմանվել։

Երանելի Օգոստինոսի ուսմունքում հպարտությունը ներկայացվում է որպես մարդու ներքին շրջում դեպի սեփական «ես»-ը։ Նրա համար հպարտությունն այն վիճակն է, երբ մարդը դադարում է Աստծուն պահել իր կյանքի կենտրոնում և այդ տեղում դնում է ինքն իրեն։

Այդ պատճառով նույնիսկ ճշմարտությունը կարող է օգտագործվել ոչ թե Աստծուն փառավորելու, այլ սեփական անձը բարձրացնելու համար։

Հենց այստեղ է սկսվում հոգևոր զանազանման չարաշահումը։ Երբ մարդը կարծում է, թե ինքն արդեն լիովին տեսնում է ճշմարտությունը, իսկ մյուսները պարզապես մոլորված են, նա աստիճանաբար կորցնում է խոնարհությունը։

Իսկ այնտեղ, որտեղ խոնարհությունը նահանջում է, հոգևոր զանազանումը հեշտությամբ վերածվում է դատապարտության և ինքնարդարացման։

Խոնարհությունը որպես զանազանման նախապայման

Իսկական հոգևոր զանազանումը միշտ ծնվում և աճում է խոնարհության մեջ։ Առանց խոնարհության նույնիսկ ստույգ գիտելիքը կարող է վերածվել ինքնավստահության, իսկ զանազանումը՝ դատապարտության։

Խոնարհ մարդը չի ասում. «Ես ամեն ինչ գիտեմ»։ Նա ասում է. «Ես պետք է մշտապես անսամ Աստծուն և քննեմ իմ սիրտը Նրա առաջ»։

Այդ պատճառով հայրաբանական ավանդության մեջ իմաստությունը չափվում է ոչ թե կուտակված գիտելիքով, այլ սրտի մաքրությամբ, խոնարհությամբ և Աստծու կամքին հնազանդ լինելու պատրաստակամությամբ։

Ներքին խաղաղությունը այդ կյանքի պտուղներից մեկն է, ոչ թե պարզապես մարդկային հոգեբանական վիճակ։

Ով իսկապես մոտենում է Աստծուն, նա ոչ թե ավելի ինքնավստահ է դառնում, այլ ավելի խորն է գիտակցում սեփական սահմանափակումներն ու Աստծու անսահման մեծությունը։

Այդ գիտակցությունը նրան ազատում է ուրիշներին դատելու գայթակղությունից և սովորեցնում է նախ իր սեփական սիրտը քննել։

Ահա թե ինչու խոնարհությունը պարզապես բարոյական առաքինություն չէ. այն հոգևոր զանազանման անհրաժեշտ նախապայմանն է։ Միայն խոնարհ սիրտն է կարողանում տարբերել Աստծու ձայնը սեփական ցանկություններից և մարդկային դատողություններից։

Կեղծ մարգարեականությունը

Քրիստոսը ասում է. «Զգուշացեք կեղծ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են» (Մատթ. 7:15)։

Այս խոսքը բացահայտում է մի կարևոր հոգևոր իրականություն. չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով։ Հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով։

Կեղծ մարգարեականությունը միայն արտաքին խոսքի խնդիր չէ, այլ առաջին հերթին՝ մարդու ներքին ուղղության խնդիր։ Մարդը կարող է հաճախ խոսել Աստծու, Սուրբ Գրքի, արդարության և ճշմարտության մասին, սակայն նրա իրական շարժառիթը կարող է լինել իշխանության ձգտումը, սեփական անձի բարձրացումը, ճանաչման ցանկությունը կամ ուրիշների վրա հոգևոր ազդեցություն և վերահսկողություն հաստատելու մղումը։

Ուստի միայն արտաքին կրոնական լեզուն դեռ չի վկայում, որ խոսքը բխում է Աստծուց։ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է Նրա կամքից։ Այդ պատճառով Քրիստոս հավելում է.

«Նրանց պտուղներից կճանաչեք նրանց» (Մատթ. 7:16)։

Քրիստոսի չափանիշը խոսքի արտաքին ազդեցիկությունը կամ կրոնական արտահայտությունների գեղեցկությունը չէ, այլ կյանքի պտուղը։

Եթե որևէ ուսմունք կամ հոգևոր առաջնորդություն մարդկանց մեջ ծնում է խոնարհություն, սեր, ճշմարտություն և խաղաղություն, ապա այն արտահայտում է Աստծու ներկայության պտուղները։

Իսկ եթե այն առաջացնում է գոռոզություն, բաժանում, վախ, ատելություն կամ մարդկանց նկատմամբ կախվածություն, ապա նույնիսկ ամենաբարեպաշտ խոսքը չի կարող թաքցնել դրա իրական բնույթը։

Ուստի քրիստոնեական զանազանումը նախ լսում է խոսքը, սակայն վերջնական գնահատականը տալիս է պտուղներին։ Մարդու իսկությունը բացահայտվում է ոչ միայն նրանով, թե ինչ է նա ասում, այլև նրանով, թե ինչպիսի կյանք և հոգևոր արդյունք է թողնում նրա ծառայությունը։

Հոգևոր մանիպուլյացիան

Հոգևոր մանիպուլյացիան առաջանում է այն ժամանակ, երբ մարդը Աստծու անունը, Սուրբ Գրքի խոսքը կամ կրոնական հեղինակությունը գործածում է ոչ թե Աստծուն ծառայելու և մարդկանց հոգևոր աճին նպաստելու համար, այլ սեփական ազդեցությունն ու հեղինակությունը ամրապնդելու նպատակով։

Այդ դեպքում սուրբ խոսքը դադարում է ծառայել ճշմարտությանը և սկսում է ծառայել մարդու անձնական նպատակներին։

Հոգևոր մանիպուլյացիայի հիմնական դրսևորումներից են.

ուրիշների խղճի նկատմամբ անառողջ վերահսկողություն հաստատելու ձգտումը,

սեփական կարծիքը կամ կամքը Աստծու կամքի հետ նույնացնելը,

հարցերի, կասկածների և ազնիվ որոնումների հանդեպ անհանդուրժողականությունը,

մարդկանց վախի, մեղքի զգացման կամ սպառնալիքների միջոցով ենթարկեցնելը։

Այս ամենը հակասում է Ավետարանի ոգուն, որովհետև Աստված մարդուն կոչում է ազատ պատասխանատվության, ոչ թե հարկադրանքի։

Ճշմարտությունը չի պարտադրվում բռնությամբ, այլ ընդունվում է ազատ կամքով։

Այս հարցում ևս Քրիստոս մնում է քրիստոնյայի անփոխարինելի չափանիշը։ Նա մարդկանց կոչում է ապաշխարության, բայց ոչ ստրկության։ Նա հայտնում է ճշմարտությունը, սակայն չի նվաստացնում մարդու արժանապատվությունը։ Նա մերկացնում է մեղքը, բայց միշտ բաց է թողնում ապաշխարության և վերադարձի ճանապարհը։

Ուստի այնտեղ, որտեղ Աստծու անունը գործածվում է մարդկանց վերահսկելու, վախեցնելու կամ անձնական իշխանություն հաստատելու նպատակով, հոգևոր ծառայությունը կորցնում է իր ավետարանական բնույթը և վերածվում է հոգևոր չարաշահման։

Ուղիների խնդիրը

Հոգևոր կյանքում ամենանուրբ փորձություններից մեկն այն է, երբ մարդը այնքան է համոզվում իր նպատակի արդարացիության մեջ, որ դադարում է քննության առնել այն ճանապարհները, որոնցով փորձում է հասնել այդ նպատակին։

Սակայն քրիստոնեական ավանդության մեջ նպատակը և ճանապարհը անբաժանելի են։

Աստծու ճշմարտությունը չի կարող պաշտպանվել այնպիսի եղանակներով, որոնք հակասում են Աստծու բնույթին։ Չարը չի հաղթահարվում չարով, և սուտը չի կարող ծառայել ճշմարտությանը։

Եթե մարդը փորձում է պաշտպանել ճշմարտությունը ստով, սերը՝ ատելությամբ, արդարությունը՝ անարդարությամբ կամ խաղաղությունը՝ բռնությամբ, ապա նրա գործելակերպը հակասում է այն նպատակին, որը նա հայտարարում է։

Այդ դեպքում նույնիսկ ճիշտ նպատակը կարող է աղավաղվել սխալ ճանապարհով։

Քրիստոնեական կյանքի վերջնական չափանիշը Խաչն է։ Աստված աշխարհը չփրկեց բռնությամբ կամ հարկադրանքով, այլ Իր Որդու ինքնընծայող սիրով, հնազանդությամբ և զոհաբերությամբ։

Խաչը ցույց է տալիս, որ Աստծու արքայության ճանապարհը ոչ միայն ճշմարիտ նպատակն է, այլև այդ նպատակին համապատասխանող եղանակը։

Ուստի քրիստոնյան կոչված է ոչ միայն հարցնելու. «Ի՞նչ եմ անում», այլ նաև. «Ինչպե՞ս եմ անում»։ Քանի որ Ավետարանի լույսի ներքո ոչ միայն նպատակը, այլև այն ճանապարհը, որով մարդը գնում է դեպի այդ նպատակը, ենթակա է բարոյական գնահատման։

Ամենակարևոր զանազանումը՝ ինքնազանազանումը

Հոգևոր ավանդության մեջ հաճախ կրկնվում է մի խորիմաստ միտք. մինչև մարդը փորձի զանազանել ուրիշների հոգևոր վիճակը, նա նախ պետք է սովորի ճանաչել և քննել իր սեփական սիրտը։

Սա չի նշանակում ինքնակենտրոնացում կամ սեփական անձի վրա փակվել։ Ընդհակառակը՝ իսկական ինքնազանազանումը մարդուն ազատում է ինքնախաբեությունից, կեղծ վստահությունից և հոգևոր հպարտությունից։

Մարդը, ով չի տեսնում իր սեփական թուլությունները, հեշտությամբ սկսում է նկատել միայն ուրիշների սխալները։ Իսկ նա, ով սովորում է կանգնել Աստծու առաջ ճշմարտությամբ, ավելի զգույշ, խոնարհ և ողորմած է դառնում ուրիշների հանդեպ։

Այդ պատճառով քրիստոնյան պետք է հաճախ հարցնի իրեն.

Արդյո՞ք ես փնտրում եմ Աստծու կամքը, թե պարզապես ցանկանում եմ հաղթել իմ տեսակետը։

Արդյո՞ք ես իսկապես ցանկանում եմ մարդու բարին, թե միայն ուզում եմ, որ նա ընդունի իմ կարծիքը։

Արդյո՞ք ես կարողանում եմ ընդունել ուղղում և տեսնել իմ սեփական սխալները։

Արդյո՞ք այն ճշմարտությունը, որը ես պաշտպանում եմ, իմ մեջ ծնում է սեր, խոնարհություն և ողորմություն։

Այս հարցերը չեն թուլացնում մարդու հավատարմությունը ճշմարտությանը։ Ընդհակառակը՝ դրանք պաշտպանում են նրան հոգևոր ինքնախաբեությունից և օգնում են տարբերել Աստծու կամքը սեփական ցանկություններից։

Քանի որ ամենադժվար և ամենակարևոր զանազանումը հաճախ ոչ թե ուրիշների մասին է, այլ սեփական սրտի՝ Աստծու առաջ կանգնած մարդու մասին։

Ճշմարտությունն ու սերը անբաժանելի են

Քրիստոնեական աստվածաբանական մտածողության մեջ մշտապես հանդիպում է մի հիմնարար սկզբունք. ճշմարտությունը և սերը չեն կարող բաժանվել միմյանցից։

Երբ ճշմարտությունը բաժանվում է սիրուց, այն հեշտությամբ վերածվում է գաղափարախոսության՝ կորցնելով իր կենդանի և փրկարար բնույթը։

Իսկ երբ սերը բաժանվում է ճշմարտությունից, այն վերածվում է միայն զգացմունքի՝ զրկված իրական ուղղությունից և խորությունից։

Քրիստոսի մեջ այս երկուսը գտնվում են կատարյալ միասնության մեջ։ Նա ոչ միայն հայտնում է ճշմարտությունը, այլ Ինքն է Ճշմարտությունը (Հովհ. 14:6)։ Այդ ճշմարտությունը բացահայտվում է սիրո միջոցով, որովհետև Աստծու ճշմարտությունը մարդուն չի կործանում, այլ առաջնորդում է դեպի փրկություն։ Քրիստոնյայի կոչումը միայն ճիշտ խոսքեր ասելը չէ։ Նրա կոչումն է ապրել ճշմարտությունն այնպես, որ այն դառնա սիրո արտահայտություն, բժշկություն և Աստծուն մոտենալու ճանապարհ։

Հետևապես հոգևոր զանազանման ամենամեծ վտանգն այն է, որ մարդը կարող է կորցնել հենց այն շնորհը, որի միջոցով ձգտում է ճանաչել ճշմարտությունը։

Նա կարող է դառնալ կոպիտ՝ վկայակոչելով ճշմարտությունը,

հպարտ՝ հավատքի անունով, և անգութ՝ բարու անունով։

Սակայն Աստծու ճշմարտությունը երբեք չի ոչնչացնում մարդուն։ Այն բացահայտում է մարդու իրական վիճակը, բայց անում է դա ոչ թե նրան կործանելու, այլ բուժելու և վերականգնելու համար։

Ուստի իրական հոգևոր զանազանման չափանիշը միայն այն չէ, թե արդյոք մարդը կարողանում է տեսնել սխալը։

Ավելի խոր հարցն է. արդյո՞ք այդ հոգևոր տեսողությունը նրան դարձնում է ավելի Քրիստոսանման։

Եթե ճշմարտության ճանաչումը չի ծնում խոնարհություն, սեր, ողորմություն և սեփական սրտի քննություն, ապա այդ ճանաչումը դեռ չի հասել իր ամբողջական նպատակին։

Քանի որ Աստծուց եկող ճշմարտությունը միշտ առաջնորդում է առ Աստված՝ ոչ թե դեպի սեփական գերազանցության զգացում»,- նշել է Սրբազանը։