Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
Տնտեսություն

Այսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է.

Այսօրվանից՝ հուլիսի 27-ից, հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց։ «Ռոսսելխոզնադզորը» պահանջել է դադարեցնել Հայաստանի բոլոր գործարաններից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։  

«Այսպիսով՝ խոսքը ոչ թե առանձին խմբաքանակի կամ ընկերության, այլ հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկայի համընդհանուր փակման մասին է։

Ռուսական կողմը պնդում է, որ հայտնաբերվել են հումքի ծագման և արտադրանքի հետագծելիության խախտումներ, անասնաբուժական փաստաթղթերի ու լաբորատոր վերահսկողության թերություններ, հիվանդ կենդանիներից ստացված կաթի և երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր։

Հայաստանի ՍԱՏՄ-ն հակադարձում է, որ ռուսական կողմը դեռ չի ներկայացրել ստուգման վերջնական արդյունքները, իսկ համատեղ ստուգումների ընթացքում նման փաստեր չեն հաստատվել։

Նույնաբնույթ խնդիրներ Ռուսաստանը բարձրացրել էր դեռ 2023 թվականին, երբ հայկական կաթնամթերքի արտահանումն ամբողջությամբ կասեցվեց։ 2024-ին շուկան մասնակիորեն վերաբացվեց հայկական պետական երաշխիքների հիման վրա։

Եթե ռուսական պնդումները հիմնավորված են, նշանակում է՝ երեք տարվա ընթացքում կառավարությունը չի կարողացել ստեղծել հումքի ծագման, արտադրանքի հետագծելիության և լաբորատոր վերահսկողության բավարար համակարգեր։

Եթե դրանք քաղաքական նպատակներով են գործիքավորվում, ապա կառավարությունը նույն երեք տարվա ընթացքում չի ստեղծել ո՛չ այլընտրանքային շուկաներ, ո՛չ իրավական ու փաստաթղթային պաշտպանության գործուն մեխանիզմներ, ո՛չ էլ նման հարվածի հակաճգնաժամային ծրագիր։

Սակայն թվերն ավելի խոսուն են։ 2025 թվականին Հայաստանից կաթնամթերքի, ձվի, մեղրի և հարակից արտադրանքի 20.2 մլն դոլարի ընդհանուր արտահանումից 16 մլն դոլարը՝ գրեթե 79%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին։ Միայն պանրի արտահանումը կազմել է 16.4 մլն դոլար, որից 13.5 մլն-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Համեմատության համար՝ ԱՄՆ արտահանվել է 1.8 մլն, իսկ Վրաստան՝ ընդամենը 671 հազար դոլարի պանիր։

Մակրոտնտեսական առումով 16 մլն դոլարը կարող է մեծ թիվ չթվալ։ Բայց իրականում շղթան շատ ավելի երկար է՝ չիրացված պաշարներ, շրջանառու միջոցների պակաս, գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման կրճատում, մթերման գնի անկում, վարկերի սպասարկման դժվարություններ և գյուղական եկամուտների նվազում։

Իսկ կարո՞ղ է ԵՄ շուկան արագ փոխարինել ռուսականին։ Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ։

ԵՄ պաշտոնական ցանկում Հայաստանի դիմաց կաթի սյունակում նշված է ոչ թե հայկական ծագման կաթնամթերքի արտահանում թույլատրող «X», այլ «O» նշումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ԵՄ արտահանել միայն որոշ բաղադրյալ արտադրանք, որում օգտագործված վերամշակված կաթը ծագում է ԵՄ-ից կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ երկրից։ Սա հայկական կաթն ու կաթնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվություն չէ։

Հայկական կաթնամթերքի՝ ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մնացորդային նյութերի պետական վերահսկման ծրագիր, անասնագլխաքանակի և կաթի հավաքման ամբողջական հետագծելիություն, հավատարմագրված լաբորատորիաներ, ԵՄ համակարգում պաշտոնապես գրանցված արտադրողներ, առողջության վկայականներ, եվրոպական ներմուծողներ, առևտրային պայմանագրեր, համապատասխան փաթեթավորում, սառը շղթա և թանկ լոգիստիկա։

ԵՄ-ի 52 մլն եվրո ընդհանուր աջակցությունը և հայկական արտահանման մի մասի մաքսատուրքերի վերացումը կարևոր են, բայց դրանք չեն չեղարկում այս պահանջները և ռուսական շուկայի փոխարեն գնորդներ չեն ստեղծում։

Ռուսաստանը պատասխանատու է տնտեսական կախվածությունը քաղաքական ճնշման գործիքի վերածելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդ կախվածությունը տարիներ շարունակ չնվազեցնելու, արտադրողին չպատրաստելու և քաղաքական վերակողմնորոշումը տնտեսական կարողություններով չապահովելու համար»։