Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հակառակորդը անկանոն կրակահերթեր է արձակել
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: