Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Սիեթլի մշակութային և զվարճանքի համալիրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել:
Այս մասին հաղորդում է Seattle Times-ը։
«Սիեթլի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, իսկ հինգը՝ վիրավորվել», - հաղորդել է թերթը։
Սիեթլի ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդել է այս գիշեր:
Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: