Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ին
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով Մերձավոր Արևելքի բնակիչները չունեն այլընտրանք, քան դիմադրելը։
Աս մասին ասվում է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորմանը ուղղված նամակում։
«Լիբանանյան «Հեզբոլլահը» կանգնած է անսասան ժայռի պես Իսրայելի և նրա հովանավորների հարձակումների դեմ», - գրել է Խամենեին։
Նրա խոսքով՝ «Հեզբոլլահին» պաշտպանելը սահմանվում է որպես Իրանի ռազմավարական քաղաքականություն։
«Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը և Իսրայելի ագրեսիայի լիակատար վերացումը ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին պայմանն են», - հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Հեզբոլլահի» ղեկավարության հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելու իր պատրաստակամության մասին։