ԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը
ԵՄ-ը պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում թույլատրել է միության անդամ երկրներին վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը, հայտնել է Euractiv-ը։
«Սա շատ կարևոր դրույթ է, որը թույլ կտա անդամ պետություններին առգրավել ստվերային նավատորմով տեղափոխվող ապրանքները դրանց բռնագրավումից հետո», — հայտնել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։
Նշվել է, որ առգրավման դեպքում հացահատիկը նույնպես կարող է հանվել վաճառքի։