«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատվեց դատարանի դահլիճից:
Դատարանը վերացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ դատարանը վերացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի կալանքը, նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։