Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ
Հուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։