Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին։
«Պուտինը հասկանում է, որ ես զենքը վաճառում եմ ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Դրանք վճարում են ամբողջ արժեքը, և ես գաղափար անգամ չունեմ, թե այդ զենքն ինչպես է հետագայում բաշխվում»։
Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է․ «Սի Ծինփինը և Պուտինն ինձ հավաստիացրել են, որ զենք չեն մատակարարի Իրանին»։