Իրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին
Իրանը հարվածել է Իրաքյան Քրդստանում գտնվող ԱՄՆ ուժերին։
Մի շարք արաբական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Էրբիլում գտնվող ԱՄՆ դիվանագիտական հաստատությունները հարվածի տակ են հայտնվել։
Հյուպատոսության պահեստներում պայթյուններ են գրանցվել։
Էրբիլի միջազգային օդանավակայանի վերևում, որի մոտակայքում գտնվում են ԱՄՆ օբյեկտներ, այժմ ծխի հսկայական ամպեր են բարձրանում։ Օդանավակայանի գործունեությունը կարող է խափանվել։