Ռուսական բանակը հրթիռակոծում է Կիևը
Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա բալիստիկ հրթիռներով:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նույնպես հայտարարեց Կիևի վրա հարձակման մասին՝ կոչ անելով բնակիչներին ապաստան գտնել։
«Քաղաքում պայթյուններ են։ Մայրաքաղաքում ակտիվ են հակաօդային պաշտպանության ուժերը։ Ապաստան փնտրեք», - գրել է նա։
Մոնիտորինգային կազմակերպությունների տվյալներով՝ ռուսները Կիևի վրա արձակել են առնվազն 10 բալիստիկ հրթիռ, ինչպես նաև «Ցիրկոն» հրթիռներ։
Ռուսաստանը նաև հարձակվել է Օդեսայի վրա։ Հարված է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Մեկ մարդ վիրավորվել է։