Պենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակը
Հուլիսի 23-ին Պենտագոնը վերանայեց Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ զինվորականների կորուստների վերաբերյալ իր պաշտոնական տվյալները՝ զոհերի թիվը 18-ից կրճատելով մինչև 14։
Այս մասին հայտնել է The New York Times-ը։
Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ջոել Վալդեսը փոփոխությունները վերագրել է կայքում տվյալների մշակման ժամանակավոր խափանումների հետ։ Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ճշգրտումը ներքին քննարկումների արդյունք է եղել, և չորս զինծառայողները մտածված հանվել են ցուցակից։
Սրանք զինվորներ են, որոնք զոհվել են Հորդանանում և Հյուսիսային Իրաքում Իրանի կողմից հրետակոծության հետևանքով հրադադարից հետո։
NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա է եղել նրանց պաշտոնական վիճակագրությունից հանելու պատճառը։ Թերթը նաև նշում է, որ հրադադարի խզումից հետո Պենտագոնը զգալիորեն կրճատել է զինվորական կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման հաճախականությունը։