Ադրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված Արցախը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ օկուպացված Արցախ են ուղարկվել բնակվելու ադրբեջանցիների նոր խմբեր:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նոր խմբաքանակն ուղարկվել է բնակվելու Մեխակավանի, Իվանյանի և Մարատկերտի շրջաններ:
Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, ինչպես նաև անավարտ և վարչական շենքերում։
Այս փուլում ուղարկվել է մոտ 65 ընտանիք՝ 260 մարդ: