Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենային
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Նաբաթիե ալ-Ֆաուկա և Դար ալ-Մուալիմին թաղամասի միջև ընկած ճանապարհին հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեին» պատկանող քաղաքացիական պաշտպանության մեքենա։ Փրկարարների շրջանում կան վիրավորներ»,-հայտնել է գործակալության աղբյուրը։