Ամենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
Թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա։ Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք։ Այս մասին հայտնել են Մայր աթոռից։
Նշենք, որ ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։