Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կպահանջի նոր գաղափարներ և հայեցակարգեր, քանի որ նախկինում առաջարկված տարբերակները մնում են անընդունելի Կիևի համար։
Ռուբիոն այս մասին հայտարարել է՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հեռանկարները։
«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելը կպահանջի նոր գաղափարներ, քանի որ մինչ այժմ ներկայացված առաջարկները անընդունելի էին Ուկրաինայի համար այն ժամանակ, և ես չեմ կարծում, որ դրանք հիմա ընդունելի կլինեն նրանց համար։ Իրականում, դրանք, հավանաբար, նույնիսկ ավելի քիչ ընդունելի են», - նշել է նա։
Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման նոր մոտեցումների որոնմանը՝ պայմանով, որ բանակցային գործընթացի համար համապատասխան պայմաններ լինեն։
«Դժվարությունը սա է։ Դժվարությունը կայանում է այնպիսի արդյունք գտնելու մեջ, որը երկու կողմերն էլ կարող են ընդունելի համարել։ Մենք փորձել ենք և կշարունակենք փորձել գտնել այն ոսկե միջինը, որը կբերի արդյունքներ», - ընդգծեց Ռուբիոն։