Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրա
Եմենի Անսար Ալլահ շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիային պատկանող երկու նավթատար նավերի վրա հարձակումների մասին։
Այս մասին ասվում է հութիների հայտարարության մեջ։
«Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարձակվել են Սաուդյան Արաբիային պատկանող երկու նավթատար նավերի վրա, որոնք խախտել են կանոնները Կարմիր ծովում։ Լցանավերից մեկը կոչվում է ENCELIA, երկրորդը՝ LAYLA», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ հարձակման ժամանակ շարժումն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թեւավոր հրթիռներ։ Հութիները նաև ասել են, որ ստիպել են մոտ 10 նավերի փոխել իրենց երթուղին:
Հարվածների հետևանքով նավերում հրդեհ է բռնկվել: