Իրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Իրան-Իրաք սահմանին գտնվող Շալամչեհ սահմանային անցակետի շրջակա տարածքին։
Այս մասին CNN-ին ասել է Խուզեստան նահանգի անվտանգության և իրավապահ մարմինների փոխնահանգապետը։
«Մի քանի րոպե առաջ Շալամչեհ սահմանային անցակետի շրջակա տարածքը հրթիռային հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - հավելել է նա։
Իրանի պետական հեռարձակողը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ Իրան-Իրաք սահմանին գտնվող Շալամչեհ սահմանային անցակետի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։
Նրանց տվյալներով՝ սահմանային անցակետը շարունակում է գործել, իսկ վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվում դեպքի վայրում։