Օկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Օկւպացված Արցախի Ակնայի շրջանի բաց տարածքում հրդեհ է բռնկվել։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության 112 թեժ գծին հաղորդագրություն է ստացվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության աշխատակիցները անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։
Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։