ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին։
Իրանի տվյալներով՝ Ալի ալ-Սալիմ ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախ են դարձել ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր պահեստը, Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը և MQ-9 անօդաչու թռչող սարքերի պահեստը։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Ալ-Ադիրի ավիաբազայում հարձակման է ենթարկվել ԱՄՆ ռազմական տեղակայման վայրը և երկու ուղղաթիռների պահվելու վայրը:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ, իսկ ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զգալի վնասներ են կրել։
Ավելին, Իրանը հայտարարել է, որ հարվածել է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ հեռահաղորդակցության աշտարակներից մեկին։