Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ Արաղչի
Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումները, կարժանանան վճռական, հզոր և որոշիչ պատասխանի։
Ցանկացած երկիր, որը կմասնակցի նման ագրեսիային կամ կաջակցի, կդիտարկվի որպես օրինական թիրախ։
Այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է պայթեցնել կամուրջներն ու էլեկտրակայանները՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծման պատճառով․
«Այսուհետ, ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռակոծի Հորմուզի նեղուցում գտնվող նավը, լինի դա հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի կողքին կամ հենց այնտեղ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցցանցում: