Դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.36 դրամ (նվազել է 0.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6857 դրամ (աճել է 0.03)։
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-413 դրամով, վաճառվում է 420–425 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում 4–4.54 դրամով, վաճառվում է 4.75–4.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 365 դրամով:
Եվրոն գնվում է 414 դրամով, վաճառվում է 417 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.35 դրամով: