Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսության հիմնական ճյուղերի վիճակը բնութագրել է որպես կայուն։ Նա նշել է, որ երկրի ՀՆԱ-ն մայիսին աճել է 0.3%-ով, իսկ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին՝ 0.2%-ով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա։