Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։