Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան
Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչների կամ քաղաքացիների մոտ, գեթ կես նշույլ կասկած չկա, որ սա քաղաքական բնույթի գործ է՝ հաշվի առնելով Փաշինյանի ուղիղ հրահանգները միտինգներից և ոչ միայն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների մասին:
Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով հասկանո՞ւմ եք՝ այնքան ամբարտավան են, որ միջազգային կոնֆլիկտի են բերել՝ Հայաստան-Իրան: Հիշում ենք, չէ՞՝ Իրանի դեսպանը հայտարարում էր, ասում էր՝ ժողովո՛ւրդ, վերջ տվեք, Իրան պետությունը ներգրավված է այս գործընթացի մեջ: Իրան պետությունն արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակը՝ ինքը տուժող կողմ է և Իրանի դատարանը որոշում էր ընդունել, բայց քանի որ մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում, ոչ մի բան չի աշխատում,-նշել է նա:
Արման Աբովյանը հավելել է, որ արդարությունը միանշանակ կվերականգնվի: