Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմում կատարված կադրային փոփոխություններին։
Վլադիմիր Զելենսկին օրերս պաշտոնից ազատեց պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին, իսկ հուլիսի 21-ին հայտարարեց, որ Ալեքսանդր Սիրսկիին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ֆյոդորովն ու Սիրսկին պաշտոններից հեռացվել են «ռազմի դաշտում կրած հաջողությունների» համար, որոնցով Զելենսկին պարծենում էր արևմտյան գագաթնաժողովներում՝ ասելով, թե «որքան հիանալի են ծախսվել գումարները, բայց դեռ էլի է պետք»»,- սոցցանցերում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։