Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան Աբրհամայան
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, գրել է ՀՀԿ-անդամ Տիգրան Աբրահամյանը։
««Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։
Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի էությունը չի փոխվի։
Ըստ իրենց տրամաբանության՝ յուրաքանչյուրն իր գործն է անում։ Վերևից իջեցվել է հրահանգ, իսկ ներքևներում փորձելու են ցույց տալ, թե որքանով են հավատարիմ ՔՊ-ական գծին՝ դրանով իսկ հանցակից դառնալով ապօրինի գործընթացին», - գրել է նա։