Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սենատի լսումների ժամանակ հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը տարբեր աստիճաններով աջակցում են Իրանի գործողություններին Միացյալ Նահանգների դեմ պատերազմում։
«Դրան հակազդելու բազմաթիվ եղանակներ կան։ Սակայն ես չեմ կարող բացահայտել մեր ձեռնարկած միջոցառումների բնույթն ու ծավալը», - ասել է Հեգսեթը։
«Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ, տարբեր մակարդակներում, աջակցում են Իրանի որոշ գործողությունների», - հավելել է նա։
Իրանին Չինաստանի և Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնության մասին նույն հարցին պատասխանելով՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նշել է, որ չի ցանկանում հրապարակայնորեն քննարկել այդ թեման։