Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
-Կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է,
-Կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից,
-Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալու, որովհետև ուսումնասիրել ենք ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը,
-Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար,
-Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան: