«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն Ռոոբերտ Քոչարյանը
Այսօր ԿԸՀ հերթական նիստի օրակարգում երկու հարց է ընդգրկված՝ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին և ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումը։
«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել
Ռոբերտ Քոչարյան։
Առաջին հարցի զեկույցող ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։