Գերմանիայի նախագաը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գրառում է հրապարակել Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր բանակցությունների մասին։
«Զրույցները կենտրոնացած էին երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի վրա», - նշել է Շտայնմայերը։
Նա ողջունել է խաղաղության գործընթացում և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը և աջակցություն է հայտնել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետագա քայլերին։
Հատուկ ուշադրություն է դարձվել գերմանա-ադրբեջանական համագործակցության զարգացմանը։ Գերմանիայի նախագահը ընդգծել է Ադրբեջանի կարևորությունը որպես Բեռլինի համար Հարավային Կովկասում, մասնավորապես՝ էներգետիկ և տնտեսական ոլորտներում։