«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն․ հայտարարել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը՝ «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք»։
Նրա խոսքով՝ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։