Իրանը շարունակում է հրթիռակոծել Բահրեյնը
Իրանի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված են հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։
«Այսօր վաղ առավոտից սկսած՝ «Արաշ» հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերը մի քանի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական տեղակայման վայրերի վրա», - ասվում է Իրանի ռազմական մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Շեյխ Իսան» ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կարևորագույն օբյեկտ է և այն բազան, որտեղից իրականացվում են օդային գործողություններ և անօդաչու թռչող սարքերի կառավարում։