Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադար
Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ տարածաշրջանային միջնորդներ Վաշինգտոնին և Թեհրանին ներկայացրել են տասնօրյա հրադադարի առաջարկ։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ Թրամփի վարչակազմը վերանայում է այս նախաձեռնությունը և կոչ է արել Իսրայելին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել դիվանագիտական հնարավորությունների պատուհանի փակմանը:
Axios-ը նաև ընդգծել է, որ ամերիկյան կողմը միաժամանակ պատրաստվում է այն սցենարին, որի դեպքում Իրանի հետ բանակցությունները ձախողվեն:
ԱՄՆ վարչակազմի աղբյուրը կայքին հայտնել են, որ երկու կողմերն էլ շարունակում են դիվանագիտական բանակցություններ վարել, բայց Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ այնքան ժամանակ, որքան Թրամփը անհրաժեշտ կհամարի։