Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ. Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։ Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն, հայցվոր կողմի պնդմամբ, գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտենբերգը։
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են: