Պապոյանը ՍՊԸ-ներից մեկի հետ քննարկել է ձկնատեսակների՝ ԵՄ արտահանման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «Ինտեր ակվա» ՍՊԸ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։
Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։
Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը։